
Հակոբ Հովհաննիսյան
Երաժշտագետ

Արա Վրույր
Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան
Պատմաբան, լրագրող

Խաչիկ Նազարեթյան
Դերասան

Էվերտ Պայազատ
Կինոգետ, կինոսցենարիստ

Վահանդուխտ Երեղյան
Ճարտարապետ

Դանիել Երաժիշտ
Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան
Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան
Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան
Գրող, լրագրող, գեղանկարիչ

Ծովինար Մարտիրոսյան
Դերասանուհի

Մանու Իրիցյան
Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան
Դերասանուհի
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՂԱԳՈՐՏՅԱՆ

15 հուլիս, 1930 - 3 հունվար, 1983
Ծնվել է Թբիլիսիում: 1955թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը՝ Արամ Խաչատրյանի դասարանը, 1965թ.՝ ասպիրանտուրան: 1971-83թթ եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի վարչության փոխնախագահը, 1972-83թթ՝ «Սովեստսկի կոմպոզիտոր» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալը: Հեղինակել է «Շունն ու կատուն» (1958թ.), «Ականջներով գլխարկը» (1976թ.) օպերաները, «Սոխակն ու վարդը» (1956թ.), «Սոնա» (1957թ.) բալետները, «Կարինե» (1980թ.) երաժշտական ներկայացումը, Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (1962-80թթ) և այլ սիմֆոնիաներ, «Լենինն ու Ալին» (1958թ.), «Աշխատանքային հիմն» (1975թ.) օրատորիաները, սիմֆոնիկ պոեմներ՝ «Տոնական նախերգանք» (1970թ.), 10 պիես փողային նվագախմբի համար (1971թ.), «Հանդիսավոր ձոն» (1980թ.), Պարային սյուիտ (1980թ.), Երեք լարային քառյակ (1949-78թթ), Դաշնամուրային հնգյակ (1960թ.), 9 պիես փոքր նվագախմբի համար (1980թ.), ստեղծագործություններ սոլո գործիքների համար՝ դաշնամուրի, թավջութակի, ֆլեյտայի և այլ երկեր: Հեղինակել է նաև շուրջ 40 ֆիլմերի երաժշտություն: 1979թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: