Վարդան Հացունի

Բանասեր, ազգագրագետ

Էմմա Կարապետյան

Պատմաբան, ազգագրագետ

Դավիթ Զալյան

Դիրիժոր

Ռուբեն Անգալադյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Մուղնեցյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Մկրտումյան

Դերասանուհի

Դոն Ասկարյան

Կինոռեժիսոր, լուսանկարիչ

Փոլ Բաղդադլյան

Երգիչ, երգահան

Լևոն Մուրադյան

Թավջութակահար

Աշոտ Քեշյան

Դերասան, կինոռեժիսոր

Լիլիթ Մովսիսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ

Գեղանկարիչ

18 օգոստոս, 1926 - 11 մայիս, 1986

Ծնվել է Երևանում: 1945թ. ավարտել Է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1945-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1947թ. Դիլիջանում կազմակերպել է նկարչական ստուդիա (1970թ-ից` նկարչական դպրոց), 1958թ.` երկրագիտության թանգարանին կից կիրառական արվեստի թանգարան (1979թ-ից` Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ): 1978-86թթ եղել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենը: Նրա արվեստն աչքի է ընկնում քնարականությամբ, կերպարների մտերմիկությամբ` «Հին բակ Դիլիջանում» (1954թ.), «Հովիվ Պողոսյանի դիմանկարը» (1956թ.), «Մեխակներ» (1954թ.), «Հիշողություն հին Երևանից» (1968թ.), «Չորացած ծաղիկներ» (1975թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Դիլիջանում (1960թ., 1966թ.), Լենինգրադում, Փարիզում (1969թ.), Երևանում (1996թ., 2006թ.): 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, 1984թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչումներին: Մահացել է Երևանում: Նրա անունով են կոչվել Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցը և փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար