Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՐԱԶՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1939թ. հունիսի 20-ին, Թբիլիսիում: 1958թ-ից բնակվում է Երևանում։ 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1964-84թթ ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1970-75թթ եղել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչը: 1970թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1977թ-ից դասավանդել է գեղանկարչություն Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1981-88թթ եղել է Երևանի Հ.Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Բեյրութում: Որպես նկարիչ, հանդես է եկել մի քանի ֆիլմերում` «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»: Աշխատանքներից են` «Թափառական դերասաններ», «Կատագերգուներ», «Ներկայացում», «Դերասաններ», «Արևելյան ռիթմեր», «Վիճակներ», «Պահեր», «Հետքեր», «Ստվերների թատրոն», «Պատուհաններ», «Նատյուրմորտ» և այլն: «Նազարստան» նկարաշարում (1970-71թթ) արտահայտել է մարդկային կեցության անհեթեթությունը, վերստեղծել ժամանակի գրոտեսկային «դիմանկարը»: 1969թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար