Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1936թ. հուլիսի 30-ին, ՌԴ Սիմֆերոպոլ քաղաքում: Նկարիչներ Ռուբեն Ադալյանի և Ռաֆֆի Ադալյանի եղբայրն է: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1966թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1961-62թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող: 1966թ. «20-30-ական թվականների սովետահայ պատմվածքը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1982-86թթ և 2004-05թթ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1986-88թթ` Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: 1994թ-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրականության բաժնի վարիչն է։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, վիպակներ, վեպեր, նովելներ, պիեսներ, գրաքննադատական և հրապարակախոսական հոդվածներ: Հրատարակվել են նրա «Ետ մի նայիր» (1963թ.), «Կարկանդակները» (1964թ.), «Շոգ ամառ» (1965թ.), «Արագածի ձյուները» (1967թ.), «Սովետահայ պատմվածք» (1968թ.), «Խաղաղ զորանոցներ» (1973թ.), «Քննադատության ժամանակը» (1977թ.), «Մենախոսության ժամեր» (1981թ.), «Կապույտ Երզնկա» (1985թ.), «Ընտիր երկեր» (1986թ.), «Ճամփաներ և ճամփորդներ» (1988թ.), «Եփրատ» (1990թ.), «Վահան Թոթովենց» (1992թ.), «Սփյուռքի բարեկամիս» (1995թ.), «Դավայաթաղ» (1997թ.), «Ապոկալիպսիս» (1999թ.), «Թաղման թափոր» (2000թ.), «Համաճարակ» (2003թ.), «Տեսիլք» (2004թ.), «Մրջնանոց» (2006թ.), «Սև քառակուսի կարմիր անապատում» (2008թ.), «Ծաղրածուն մեծ քաղաքում» (2010թ.), «Պարականոն» (վիպակներ և պատմվածքներ, 2012թ.) «Ազատության ստրկություն» (2014թ.) և այլ գրքեր։ Գրել է նաև պիեսներ` «Ներկաներ և բացականեր» (1985թ.), «Սպանության վկաները» (1991թ.), «Կինը և տղամարդը» (1997թ.), որոնք բեմադրվել են Երևանի դրամատիկական թատրոնում։ Նրա պատմվածքների հիման վրա նկարահանվել է «Վերջին կիրակին» (1984թ.) գեղարվեստական ֆիլմը։ 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նրա պատմվածքները թարգմանվել են վրացերեն, բելոռուսերեն, լատիշերեն, բուլղարերեն, սլովակերեն, անգլերեն, գերմաներեն, Հնդկաստանի մի քանի լեզուներով։ 1981թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2002թ.՝ «Վահագն» համահայկական գրական մրցանակի («Կինը և տղամարդը» դրամայի համար), 2006թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2009թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին («Սև քառակուսի կարմիր անապատում» գրքի համար) և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։