Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ԱՆՏՈՆՅԱՆ

Բեմանկարիչ

16 մարտ, 1936 - 22 նոյեմբեր, 2005

Ծնվել է Երևանում: 1951-52թթ սովորել է Խարկովի նկարչական ուսումնարանում: 1962թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1980թ.` Մոսկվայի հեռուստաֆիլմերի բարձրագույն դասընթացները: 1955-62թթ եղել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նկարիչ, 1962-69թթ` հայկական հեռուստատեսության նկարիչ ձևավորող, 1997թ-ից` Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայի, 1998թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, 1999թ-ից` Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս: Նկարչի գործերը ցուցադրվել են ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր: Որպես նկարիչ հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում` «Քաոս» (1973թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Թափառախումբը հեռանում է երկինք» (1976թ.), «Ֆավորիտ» (1976թ.), «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Կյանքի արմատ» (1977թ.), «Աշխարհը հայելու մեջ» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Կիսանդրի» (1996թ.), «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» (2003թ.), «Նարեկացի որոնելիս» և այլն: Որպես բեմադրող ռեժիսոր հանդես է եկել «Երբ երգում է կյանքը» (1995թ.), հեռուստաֆիլմում և «Լուսո տաճար ծովի ափին» (1997թ.) վավերագրական ֆիլմում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար