Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Արձակագիր, լրագրող

17 ապրիլ, 1927 - 27 ապրիլ, 2013

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)` Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Դալի Բաբա գյուղից գաղթած ծնողների ընտանիքում: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Այնուհետև երկար տարիներ աշխատել է «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում: Հրապարակվել են գրողի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով: 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է 13 գիրք, տասնյակ ակնարկներ, հուշագրույթյուններ և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածներ: Վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր...1915թ.», որը հեղիակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին և ներկայացնում է ականտեսների հիշողությունները: 2011թ. գիրքը արժանացել է Հայաստանի գրողների միության «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին: 2011թ. լույս է տեսել նաև գրողի «Գիսավոր աստղի տարին» գիրքը: Ճարտարապետության ոլորտում ունեցած վաստակի համար պարգևատրվել է Հայաստանի ճարտարապետների միության պատվավոր դիպլոմով: 1986թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար