Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ՄԱՐՏՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1938թ. մարտի 25-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1964թ. ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանը, 1969թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1987թ-ից դասավանդում է կոնսերվատորիայում, որտեղ 1997-2001թթ եղել է ամբիոնի վարիչ (1996թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է Սիմֆոնիա (1981թ.), «Կոնտրաստներ» (1967թ.), «Երաժշտություն» (1969թ.), «Տաղերի տետր» ֆլեյտայի, կլառնետի, հարվածայինների և մեցցո-սոպրանոյի համար (1971թ., ըստ Գրիգոր Նարեկացու), «Սեպտետ» (1973թ.), «Սոնատների տետր» սոպրանոյի և կամերային նվագախմբի համար (1981թ.), Կոնցերտներ թավջութակի և կամերային նվագախմբի համար (1983թ.), Կոնցերտներ ջութակի և կամերային նվագախմբի համար (1985թ.), «Հացին երգը» օրատորիան (1985թ., ըստ Դանիել Վարուժանի), «Աշնան երգերի տետր» սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1986թ., ըստ Վահան Տերյանի), Հիմներ (1989թ., 1999թ.), Կվարտետ (1991թ.), Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (2002թ.), կինոյի («Փարաջանով` վերջին գարունը», 1992թ.) և թատերական ներկայացումների երաժշտություններ: Նրա երաժշտությունը կատարվել է բազմաթիվ երկրներում` Արգենտինայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Չեխիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլուր: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: