
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

19 սեպտեմբեր, 1920 - 19 հուլիս, 2011
Ծնվել է Մոսկվայում: Եղել է թատերական գործիչ, բեմադրիչ Սուրեն Խաչատրյանի որդին և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբորորդին: Ութ տարեկան հասակից սովորել է Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական դպրոցում` Միխայիլ Գնեսինի դաշնամուրի դասարանում: 1938-41թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում` Բորիս Մեդվեդևի դաշնամուրի դասարանում, միաժամանակ Հենրիխ Լիտինկսիի մոտ զբաղվել է կոմպոզիտորական աշխատանքով: 1941թ. ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիտորական տեսություն ֆակուլտետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Խորհրդային բանակում: 1945թ. վերադարձել է ուսանողական կյանքին: Սկզբում կոմպոզիտորական դասեր է սովորել Շեբալինի, իսկ հաջորդ երկու տարիներին` Դմիտրի Շոստակովիչի դասարանում: 1952թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան, որից հետո դասավանդել է նույն հաստատությունում (1981թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատներ, երեք գործողությունով «Չիպոլինո» բալետը (1974թ.), երկու աֆրիկյան պետությունների` Զանզիբարի (1964թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն) և Սոմալիի հիմները: Հեղինակել է նաև ավելի քան 40 ֆիլմերի երաժշտություն: 1957թ-ից եղել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1976թ. «Չիպոլինո» բալետի բեմադրման համար արժանացել է ԽՍՀՄ Պետական պարգևի: 1981թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1995թ.` ՌԴ Բարեկամության շքանշանի, 1999թ.` Մոսկվայի քաղաքապետի մրցանակին, 2000թ.` ՌԴ Պատվո շքանշանի, 2007թ.` ՌԴ «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի, 2011թ.` ՌԴ նախագահի պատվոգրի: Մահացել է Մոսկվայում: