Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԱԶԱՐՅԱՆ

Դաշնակահար, կոմպոզիտոր

12 մարտ, 1952 - 29 մարտ, 2003

Ծնվել է Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները: 1983թ-ից հանդես է եկել ջազային անսամբլների կազմում, հիմնել է ջազ տրիո, որի կազմում ելույթներ է ունեցել փառատոներում: 1989թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Փրովիդենսի «Բրաուն» համալսարանում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում և այլուր: Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ առաջնակարգ համերգասրահներում: Գրել է կամերային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերական և կինոերաժշտություն: 1976թ. արժանացել է Բաքվի, 1988թ.` Լիտվայի միջազգային մրցույթի 1-ին մրցանակներին: Մահացել է ավտովթարից, ԱՄՆ Բոստոն քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար