Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ԳԱԳԻԿ ՀՈՎՈՒՆՑ

Կոմպոզիտոր

1 մարտ, 1930 - 1 սեպտեմբեր, 2019

Ծնվել է Երևանում: 1939թ. ուսանել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ.Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946թ.՝ Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ.Դումբաևի դասարանում: 1954թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), 1957թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964թ-ից կոնսերվատորիայում դասավանդել է հարմոնիա (1990թ-ից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ և այլն: 1957թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1978-85թթ Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008թ. և 2013թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ: 1962թ. «Լարային քառյակի» (1960թ.) համար Մոսկվայում պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: