
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՋԻՎԱՆ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

14 սեպտեմբեր, 1926 - 27 հունիս, 1988
Ջոն Տեր-Թադևոսյան
Ծնվել է Երևանում: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վիտոլդ Պորտուգալովի ջութակի, 1960թ.` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանները: 1942-52թթ հանդես է եկել որպես ջութակահար: 1952-59թթ դասավանդել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում և եղել է դպրոցի տնօրենը: 1959թ-ից ապրել է Մոսկվայում: Հայկական սիմֆոնիկ երաժշտության մեջ զգալի ներդրում են նրա 2 սիմֆոնիաները (1957թ., 1959թ.՝ «Մ.Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցումով»), որոնցում ազգային ավանդույթներն ստացել են ինքնատիպ մարմնավորում: Գրել է նաև՝ Սիմֆոնիետ (1983թ.), ջութակի և նվագախմբի կոնցերտ (1977թ.), լարային կվարտետներ (1955թ., 1967թ.), սիմֆոնիկ պոեմներ՝ «Ե.Չարենցի հիշատակին» (1963թ.), «Հեղափոխության և կուսակցության մասին» (Վ.Մայակովսկու խոսքերով, 1966թ.), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Օթելլո» (1970թ.), արևելյան (1956թ.), արաբական (1968թ.), բուրյաթական (1975թ.) թեմաներով, գործիքային պիեսներ, ռոմանսներ, երգեր, բազմաթիվ կինոնկարների երաժշտություն, որոնցից են` «Երկու կյանք» (1961թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Նամուս» (1974թ.), «Ժայռը» (1978թ.), «Վերադարձի գինը» (1983թ.), «Խնձորի այգի» (1985թ.) և այլն: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: