Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՀԱԽԻՆՅԱՆ

Կոմպոզիտոր

20 ապրիլ, 1926 - 6 մարտ, 1991

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1961-76թթ դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1970թ-ից` Երևանի կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր): 1974թ-ից եղել է Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահը: Հեղինակել է «Լեգենդի մարդը» (1970թ.), «Ծովինար» (1973թ.) օպերաները, «Ախթամար» (1961թ.), «Լոռեցի Սաքոն» (1961թ.), «Ուռենի» (1963թ.) բալետները, «Գլխի գինն է 50 միլիոն» երաժշտական կոմեդիան (1967թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Հայաստան» (1983թ.), «Մեծ հաղթանակ» (1985թ.) կանտատները, «Թոնդրակեցիներ» օրատորիան (1966թ.), 4 սիմֆոնիա (1969թ., 1975թ., 1978թ., 1983թ.), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957թ.), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977թ.), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987թ.), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988թ.) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար: Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1990թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: