
Միքայել Թումանով
Հրապարակախոս, բանաստեղծ

Ստեփան Սաֆրազյան
Դերասան

Հակոբ Հարությունյան
Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան
Գեղանկարիչ

Գրետա Գալստյան
Դերասանուհի

Մհեր Կարապետյան
Պատմաբան

Տիգրան Մխիթարյան
Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան
Դերասան, երգիչ

Լևոն Ախայան
Գեղանկարիչ

Արմեն Մարգարյան
Դերասան

Արտյոմ Այրումյան
Ջութակահար

Էմմա Հոռոփյան
Հաղորդավար, լրագրող
ԿՈՐՅՈՒՆ

մոտ 380 - 450
Եղել է Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները: Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք ու Կ.Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու: 431թ-ից հետո Եզնիկ Կողբացու և Հովսեփ Պաղնացու հետ վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով Սբ. Գրքի հունարեն լավագույն օրինակներ, ինչպես նաև Նիկիայի առաջին (325թ.) ու Եփեսոսի (431թ.) տիեզերական ժողովների կանոնները: Դրանից հետո զբաղվել է եկեղեցական (ձեռնադրվել է Վրաց եպիսկոպոս) և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը: Ենթադրվում է, որ թարգմանել է նաև Մակաբայեցոց գիրքը և ուրիշ երկեր: Բայց պատմիչի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442թ. Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով գրել և ավարտել է 443-450թթ: «Վարք Մաշտոցի»-ն հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում պատմիչը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին: Այն 5-րդ դարի սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադարձությունների մասնակցի և ականատեսի կողմից: Երկը սպառիչ է իր առաջադրած խնդրի սահմաններում: Բաղկացած է չորս մասից՝ մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան: «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի: Այստեղից էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը: Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկություններ քաղել են պատմիչի երկից և հենվել նրա վրա: Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ: Նրա երկը (գրաբար և աշխարհաբար) հրատարակվել է մի քանի անգամ (առաջին հրտ.՝ 1833թ., Վենետիկ), թարգմանվել գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով: Բուն երկը ընդարձակ տարբերակն է, որի պահպանված ամենահին օրինակը 17-րդ դարում Ամրդոլու վանքում կատարված ընդօրինակությունն է: