Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԲԱԲԱՅԱՆ

Բեմանկարիչ, ռեժիսոր

11 օգոստոս, 1927 - 12 փետրվար, 1998

Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1953թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող-նկարիչ: Ձևավորել է «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ.) և այլ բազմաթիվ ֆիլմեր: 1960-ական թվականներին Ստեփան Անդրանիկյանի և Վալենտին Պոդպոմոգովի հետ սկզբնավորել է հայկական նոր մուլտիպլիկացիան: Եղել է «Պույ-պույ մուկիկը» (1971թ.), «Աբու Հասանի մաշիկները» (1974թ.), «Երաժշտություն» (1976թ.) մուլտֆիլմերի ռեժիսորը: Երեք անգամ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1964թ.` Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար