Արիստակես Ազարյան

Բառարանագիր, հրատարակիչ

Սրբուհի Երիցյան

Մշակութային գործիչ

Գաբրիել Բաբկենց

Արձակագիր, հրապարակախոս

Վարշամ Երեմյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Մարիա Հակոբյան

Բանաստեղծ

Ռուբեն Գասպարյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՌՈԼԱՆԴ ՂԱԶԱՐՅԱՆ

Հնչյունային ռեժիսոր

Ծնվել է 1936թ. հուլիսի 12-ին, ՀՀ Ստեփանավան քաղաքում: 1959թ. ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը: 1959-63թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես հնչյունային օպերատոր, 1963թ-ից` «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես հնչյունային ռեժիսոր: Ավելի քան 30 խաղարկային ֆիլմերի, այդ թվում` «Վազք», «Թեհրան-43» կինոնկարների հնչյունագրության, Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ» ֆիլմի «կոնկրետ երաժշտության» հեղինակն է: Եղել է Dolby-Stereo-ով ստեղծված առաջին խորհրդային ժապավենի` Գլեբ Պանֆիլովի «Մայրը» ֆիլմի հնչյունային ռեժիսորը, որը 1990թ. Կաննի կինոփառատոնում Հատուկ մրցանակի է արժանացել գեղարվեստական ձեռքբերումների համար: 1976-ից դասավանդում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում: 1992թ-ից Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարն է (2002թ-ից` պրոֆեսոր): 1999-2004թթ եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը: 1972թ-ից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Նաև «Նիկե» ակադեմիայի անդամ է: 1990թ. արժանացել է «Նիկե» ազգային կինոփառատոնի մրցանակի, 1997թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2011թ. հեղինակել է «Կինոհնչյունագրության գեղագիտություն» հնչյունատեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող գիրքը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար