Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր

Ծնվել է 1934թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, ապա՝ Ս.Օբրազցովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի կենտրոնական պետական տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները: Աշխատել է Հայաստանի ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1960-70թթ որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, որտեղ ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ: Աշխատել է նաև Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ 1974թ-ից հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (պրոֆեսոր): 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միություններին: Հրատարակվել են նրա «Հեքիաթների տոնավաճառ» (2003թ.), «Զրույցներ թատրոնի մասին» (2006թ.), «Չիկարելիի նոր արկածները» (2008թ.), «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» (2013թ.), «Ընտրանի» (2015թ.) գրքերը: 1988թ. «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակին։ 2010թ.«Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակին: 2013թ. «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վ.Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակին: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար