Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Աշոտ Պատմագրյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Արա Բերքյան

Ճարտարապետ

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՍԵՐԳՈ ՊԱՅԱԶԱՏ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

14 սեպտեմբեր, 1909 - 26 հուլիս, 1971

Ծվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1930թ. ավարտել է Թիֆլիսի հայկական մանկավարժական տեխնիկումը: 1926-31թթ աշխատել է Թիֆլիսի «Պրոլետար», 1931-34թթ` Լենինականի «Բանվոր» թերթերում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1941-46թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Հրատարակվել են նրա «Երկու երգ գյուղերին» (1926թ.), «Հողաշեն» (1929թ.), «Մանր մարդիկ» (1931թ.), «Կաղնուտի սիրահարները» (1948թ.), «Ա.Պ.Չեխով» (1960թ.) և այլ գրքեր: Ռուսերենից հայերեն է թարգմանել Տարախովսկայայի «Նոր տուն» (1931թ.), «Ինը հարյուր հինգ» (1933թ.), Բ.Պոկրովսկու «Հաղթանակ» (1933թ.), Ա.Չեխովի «Շնիկով տիկինը» (1946թ., 1964թ.), «Ավագ այգեպանի զրույցը» (1969թ.), Գի դը Մոպասանի «Ընտիր երկեր» (գրքի մեջ մտնող «Շալի», «Ճանապարհին», «Կլոշետ», «Շրջմոլիկը» գործերը, 1950թ.), Սերգեյ Ռոզանովի «Տրավկայի արկածները» (համահեղինակ՝ Պարույր Ջոթյան, 1951թ.), «Լեհական նովելներ» (1955թ.), Հ.Իբսենի «Պիեսներ» (1968թ.) երկերը: 1939թ. Լենինականի պետական թատրոնը (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) բեմադրել է նրա «Հարսանիք» պիեսը: Հայկինոն 1940թ. նրա սցենարով նկարահանել է «Մեր կոլխոզի մարդիկ» ֆիլմը: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել գրողի «Կաղնուտի սիրահարները» (1956թ.) երկը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար