ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Գրականագետ

22 հունվար, 1922 - 19 մարտ, 1986

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1944թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-48թթ սովորել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-51թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1950-51թթ՝ «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը, 1954-86թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սովետական գրականության բաժնի վարիչը։ 1950թ. «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1963թ. «Ակսել Բակունց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969թ-ից՝ պրոֆեսոր)։ Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966թ., ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-86թթ)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970թ., ռուսերեն) հայ գրականությանը նվիրված բաժինները։ 1976թ. Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ՝ Վաչե Նալբանդյան և Սերգեյ Սարինյան)։ 1980թ. Երևանում ռուսերեն հրատարակվել է նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։ Հեղինակել է «Լուսաբացից առաջ» (1961թ.) ֆիլմի սցենարը: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972թ.) և Ժողովուրդների բարեկամության (1982թ.) շքանշաններով։ 1974թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1979թ.` ՀՀ Պետական մրցանակի («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար