
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ՍԵՐԳԵՅ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

2 փետրվար, 1897 - 27 սեպտեմբեր, 1978
Սարգիս Ասլամազյան
Ծնվել է Մոզդոկում: Հորից սովորել է ջութակ նվագել: 1912-15թթ սովորել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) երաժշտական ուսումնարանում, դասեր է առել հայտնի թավջութակահար Հ.Մերկից, 1915-27թթ կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով պրոֆեսոր Ս.Կոզոլուպովին: 1937թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1947թ-ից` պրոֆեսոր): 1925-68թթ եղել է Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր-անդամներից: Զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքով: Նշանակալից են լարային կվարտետի, լարային նվագախմբի և թավջութակների անսամբլի համար հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, որոնց հատուկ են ներդաշնակության նրբություն, ձևի ամփոփ ավարտվածություն, գործիքավորման գունեղություն, անսամբլային նվագի հնարների հմուտ օգտագործում: Դրանցից են՝ Հենդելի «Պասակալիայի», Պագանինիի «24-րդ կապրիսի» և այլն: Մշակել է Կոմիտասի մի շարք երգեր` «Շողեր ջան», «Հաբրբան», «Չինար ես», «Գարուն ա», «Քելեր-ցոլեր», «Երկինքն ամպել ա» և այլն, որոնք հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են և կարևոր դեր են կատարել նրա զարգացման գործում: 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1939թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1946թ.՝ ԽՍՀՄ, 1965թ.` ՀՀ Պետական մրցանակներով: Մահացել է Մոսկվայում: