Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Թավջութակահար

2 փետրվար, 1897 - 27 սեպտեմբեր, 1978

Սարգիս Ասլամազյան

Ծնվել է Մոզդոկում: Հորից սովորել է ջութակ նվագել: 1912-15թթ սովորել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) երաժշտական ուսումնարանում, դասեր է առել հայտնի թավջութակահար Հ.Մերկից, 1915-27թթ կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով պրոֆեսոր Ս.Կոզոլուպովին: 1937թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1947թ-ից` պրոֆեսոր): 1925-68թթ եղել է Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր-անդամներից: Զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքով: Նշանակալից են լարային կվարտետի, լարային նվագախմբի և թավջութակների անսամբլի համար հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, որոնց հատուկ են ներդաշնակության նրբություն, ձևի ամփոփ ավարտվածություն, գործիքավորման գունեղություն, անսամբլային նվագի հնարների հմուտ օգտագործում: Դրանցից են՝ Հենդելի «Պասակալիայի», Պագանինիի «24-րդ կապրիսի» և այլն: Մշակել է Կոմիտասի մի շարք երգեր` «Շողեր ջան», «Հաբրբան», «Չինար ես», «Գարուն ա», «Քելեր-ցոլեր», «Երկինքն ամպել ա» և այլն, որոնք հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են և կարևոր դեր են կատարել նրա զարգացման գործում: 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1939թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1946թ.՝ ԽՍՀՄ, 1965թ.` ՀՀ Պետական մրցանակներով: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար