Արշավիր Մելիքյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան

Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման

Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան

Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան

Քամանչահար

Հրաչյա Պողոսյան

Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան

Դերասանուհի

Արամ Հայթյան

Պատմաբան

Սվետլանա Խանումյան

Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան

Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան

Հաղորդավար, ռեժիսոր

Նիկոլ Աղաբաբյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՎԱՂԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1955թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1987թ.` նույն բաժնի ասպիրանտուրան` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1980թ. Մոսկվայում կայացած կոմպոզիտորների միջազգային մրցույթում նրա «Դաշնամուրի սոնատը» արժանացել է առաջին մրցանակին: 1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է «Պրակտիկա» հրատարակչությունում` որպես երաժշտական բաժնի վարիչ: Հանդիսացել է «The Grove Concise Dictionary of Music» երաժշտական բառարանի ռուսերեն հրատարակման գաղափարի հեղինակն ու իրականացման նախաձեռնողներից մեկը: 2003-07թթ աշխատել է Մոսկվայի «Մուզիկա» պետական հրատարակչությունում` որպես փոխտնօրեն: 2004թ. Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում կազմակերպել է կորպորատիվ երաժշտական երեկո` մի շարք անվանի երաժիշտների, այդ թվում` Դենիս Մացուևի և Բորիս Բրովցինի մասնակցությամբ: Համագործակցել է երաժիշտ Յուրի Բաշմետի հետ, ինչի արդյունքում 2007թ. Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա «Ընծա և աղերս» ստեղծագործության պրեմիերան` «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի և Յ.Բաշմետի կատարմամբ: Ռուսաստանի կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի անդամ է: Նրա ստեղծագործությունները կատարվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Հեղինակել է կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, գրել է նաև երաժշտություն ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: