
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ՍՏԵՓԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ

10 մարտ, 1917 - 10 հոկտեմբեր, 1973
Ծնվել է Բաքվում: 1943թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի լարային բաժինը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Քրիստափոր Քուշնարյանի և Էդվարդ Միրզոյանի դասարանները: 1952-53թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը՝ Գ.Լիտինսկու և Յ.Ֆորտունատովի դասարաններում, ապա Երևանի երաժշտական տասնամյակում ղեկավարել կոմպոզիցիայի դասարանը: 1956-62թթ եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական ղեկավարը, 1962թ-ից` գլխավոր դիրիժորը, 1961-71թթ` գեղարվեստական ղեկավարը: Հեղինակել է թավջութակի և դաշնամուրի սոնատ (1951թ.), դաշնամուրային կվինտետ (1953թ.), նվագարանային և անսամբլային այլ երկեր (դրանց թվում՝ Սկերցո փողի համար, դաշնամուրային էքսպրոմա-ֆանտազիա), «Տոնական» (1957թ.), Ռապսոդիա ջութակահարների անսամբլի (1963թ.), էքսպրոմտ թավջութակահարների անսամբլի (1967թ.) համար, «Գիքոր» օպերան (ըստ Հ.Թումանյանի, 1973թ., բեմադրվել է 1974թ.), ստեղծագործություններ սիմֆոնիկ, էստրադային ու ժողովրդական գործիքների նվագախմբերի համար, երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մանկական և կինոերաժշտություն, կատարել ժողովրդական երգերի և պարեղանակների 100-ից ավելի մշակումներ: Նշանակալից է կոմպոզիտորի ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում՝ «Երազիկ» (բեմադրված՝ 1960թ.), «Չարլեի մորաքույրը» (1961թ.), «Ծաղիկների աշխարհում» (1962թ.), «Ես, հարսնացուս և․․․» (1963թ.), «Սարսեցի փեսացուն» (1966թ.): Նրա երաժշտական լեզուն պարզ է և արտահայտիչ՝ սերտորեն կապված ժողովրդական ավանդույթներին: 1963-70թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: