
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ՍՏԵՓԱՆ ԹԱՐՅԱՆ

Ստեփան Թարխանյան
17 օգոստոս, 1899 - 20 մայիս, 1954
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի ամուսինը: 1918թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ուսումնարանը, 1927թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1920թ. արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները: 1927թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ձևավորել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ», Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» և այլ ներկայացումներ: Եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր» (1932թ.), «Կիկոս» (1933թ.) ֆիլմերի նկարիչը: Հեղինակել է Վանո Խոջաբեկյանի (1930թ.), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի (1945թ.) դիմաքանդակները: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: