Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Նորայր Սիմոնյան

Կինոօպերատոր

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Արա Բալիոզյան

Գրող, թարգմանիչ

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՏԱՐԱԳՐՈՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մանրանկարիչ, բեմանկարիչ

28 փետրվար, 1878 - 30 մարտ, 1953

Ծնվել է Երևանում: 1908թ. ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան արվեստի ուսումնարանը, 1915թ.` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի օֆորտի բաժինը` Վ․Մատեի արվեստանոցը: 1907թ-ից Մոսկվայի Կայսերական հնագիտական ընկերության հանձնարարությամբ ուսումնասիրել է հայկական մշակույթի` Կովկասում պահպանված ճարտարապետական հուշարձանները (նաև չափագրել է «Նյութեր Կովկասի հնագիտության», 1916թ.), մագաղաթյա ձեռագրերը, զարդաքանդակները, կիրառական արվեստը (ավելի քան 2000 նմուշ): Դրանցից էստամպաժ տեխնիկայով կրկնօրինակել է 400 գործ: 1916թ. այդ ընկերության կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման: Աշխատել է Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Մառի (1914-16թթ), Վարդգես Սուրենյանցի (1917-20թթ) հետ: 1921թ. Թիֆլիսում ցուցադրել է իր մանրանկարչական աշխատանքները: Գործերից են` «Ֆահլաբազար․(Շուկա)» (1930թ.), «Գորգանկար» (1939թ.), «ԺԲ դարի խաչքար» (բոլորը` Հայաստանի ազգային պատկերասրահում): 1921-35թթ դսավանդել է Երևանի շինարարական և այլ ուսումնարաններում: Տպագրել է բազմաթիվ հոդվածներ, կազմել հայկական կերպարվեստում օգտագործված աշխատաևքների, կատարողական հնարքների, ինչպես նաև մագաղաթի, բուսական ներկերի պատրաստման նկարագրությունը: 1930թ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Սև թևի տակ» ֆիլմի բեմադրող-նկարիչը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար