ԿԻՄ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Բեմադրիչ

31 մարտ, 1926 - 21 հունվար, 2002

Ծնվել է Գորիսում: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում «Մարման վկայական» պիեսը բեմադրելուց հետո, ստացել է ռեժիսորի դիպլոմ: 1962-63թթ եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի, 1964-71թթ` հեռուստատեսության ստուդիայի գլխավոր, իսկ 1971թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Բեմադրել է Յ.Գալանի «Սեր լուսաբացին», Հ.Մուրադյանի «Խաչատուր Աբովյան», Ա.Մովզոնի «Մի խուլ նրբանցքում», Վ.Ռոզովի «Երեկոյից մինչև կեսօր», Վ.Սարդուի, Է.Մորոյի «Մադամ Սան-ժեն» և այլ պիեսներ: 1951թ-ից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում, որտեղ ստեղծել է 34 ռադիոներկայացում (Ա.Չեխովի «Արջ» և այլն): Եղել է հայկական հեռուստաթատրոնի հիմնադիրներից: Հեղինակած հեռուստաբեմադրություններից են` Հ.Մուրադյանի «Սայաթ-Նովա», Ե.Օտյանի «Միջնորդ Տեր Պապա», Ա.Չեխովի «Կինը», Կ.Չապեկի «Սպիտակ հիվանդություն», Ի.Բուկովչյանի «Լուիջիի սիրտը», Ֆ.Դյուրենմաթի «Ֆիզիկոսներ», «Բացեք ձեր աչքերը» և այլն: 1960թ. նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը: 1962թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1979թ-ից` ամբիոնի վարիչ, 1982թ-ից` պրոֆեսոր): Եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1964թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1967թ.` արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար