Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

4 հունիս, 1941 - 17 մարտ, 2017

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1956-61թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1962-67թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1967-75թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեում` որպես բեմադրող նկարիչ, 1975-77թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում` որպես գեղարվեստական խմբագիր։ 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1977-87թթ ընտրվել է միության վարչության քարտուղար։ 1990թ-ից աշխատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 2003թ-ից եղել է գեղանկարչության ամբիոնի վարիչը (2004թ-ից` պրոֆեսոր): 1965թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Մոսկվայում, Լվովում, Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում և այլուր: Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի արվեստի թանգարանում, Երևանի ազգային պատկերասրահում, ժամանակակից արվեստի թանգարանում, Դոնի-Ռոստովի, Ուժգորոդի, Ալմա-Աթայի պատկերասրահներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Ղազախստանում, Վանաձորի, Ջերմուկի քաղաքային պատկերասրահներում  և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2005թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար