Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՂԱՍԻ ԲԱԲԱՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

21 դեկտեմբեր, 1921 - 17 նոյեմբեր, 1995

Ծնվել է ՀՀ Չիգդամլու (այժմ՝ Ազատավան) գյուղում: 1939թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1946թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի դերասանական, 1952թ.` ռեժիսորական բաժինները (դերասանական` Բ.Բիբիկովի և Օ.Ռիժովայի, ռեժիսորական` Ս.Գերասիմովի արվեստանոց): 1948թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1952թ-ից աշխատել է «Մոսնաուչֆիլմ» (հետագայում` «Ցենտրնաուչֆիլմ») ստուդիայում: Նկարահանել է գիտահանրամատչելի, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Նկարահանվել է «Արարատյան հովիտի աղջիկը» (1949թ.), «Ռիմսկի Կորսակով» (1952թ.), «Տեղ արևի տակ» (1975թ.), «Վերջին կիրակի» (1985թ.) ֆիլմերում: Հայաստանում նկարահանել  է երկու ֆիլմ` «Երևանի կենդանաբանական այգին» (1950թ.) և «Տեղ արևի տակ» (1975թ.), Ռուսաստանում` «Կոլյան տանը մենակ է» (1950թ.), «Հետաքննությունը շարունակվում է» (1958թ.), «Լուսանը արահետ է դուրս գալիս» (1982թ.), «Կորել է ընկեր» (1990թ.), «Լուսանը գնում է հետքերով» (1994թ.) և այլն: Գրել է նաև մի քանի ֆիլմերի սցենարներ: 1974թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար