Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱՔԱՐՅԱՆ

Բեմանկարիչ

25 մարտ, 1912 - 20 սեպտեմբեր, 1984

Ծնվել է Բաքվում: 1929-34թթ սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում: 1942-66թթ ձևավորել է 10-ից ավելի ներկայացումներ` մեծ մասը օպերետներ և մյուզիքլներ, բոլորն էլ լայնամասշտաբ, բարձրավարկ, մայրաքաղաքային: Մի քանի տարի եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր նկարիչը: Հեղինակել է թատերական` Ա.Չեխովի «Երեք քույր» (1952թ.), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (1959թ.), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1960թ.), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (1965թ.), օպերային` Շ.Գունոյի «Ֆաուստ» (1942թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» (1956թ.), բալետային` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (1953թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1968թ.), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (1966թ., Սվերդլովսկի օպերային թատրոն) և այլ ներկայացումների, «Հայֆիլմ» կինոստուդիայի «Քաոս» (1972թ.), «Աքսորական թիվ 011» (1978թ.) և այլ ֆիլմերի ձևավորումներ: 1962թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար