Իսայի Փիթոև

Թատերական գործիչ

Կարապետ Յաղուբյան

Բառարանագիր

Լևոն Էսաճանյան

Բանաստեղծ

Գրիգորի Սարկիսով

Կինոռեժիսոր

Մարո Աճեմյան

Դաշնակահար

Յուրի Մարյան

Արձակագիր, լրագրող

Արտաշես Մարտիրոսյան

Բանասեր, պատմաբան

Յուրի Բաբախանյան

Կինոօպերատոր

Ջուս

Երգչուհի

Մարջան Ավետիսյան

Դերասանուհի

Օպերա Վիվա

Վոկալ քառյակ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր

3 սեպտեմբեր, 1936 - 8 հունվար, 2013

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1961թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (Օ.Եվլախովի դասարան) և նվագախմբային ֆակուլտետի ջութակի բաժինը (Յ.Էյդլինի, Բ.Գուդնիկովի դասարաններ), 1964թ.` ասպիրանտուրան (ղեկավար՝ Դ.Շոստակովիչ): 1965թ-ից դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում: 1973թ-ից եղել է կոմպոզիտորական ֆակուլտետի դեկանը (1988թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ, Պոեմ ջութակի և դաշնամուրի համար (1954թ.), երկու ջութակի, ալտի և թավջութակի համար սյուիտ (1955թ.), երկու նախերգանք դաշնամուրի համար (1955թ.), Վարիացիաներ (1956թ.), Սյուիտ (1957թ.), Կվարտետ (1958թ.), Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար (1959թ.), «Կամոյի հիշատակին» պոեմը նվագախմբի համար (1961թ.), «Սիմֆոնիա համար 1» (1963թ.), «Սիմֆոնիա համար 2» (1964թ.), «Սիմֆոնիա համար 3» լարային կամերային անսամբլի համար (1971թ.), երգչախմբի համար երաժշտություն (խոսք՝ Հ.Թումանյանի) և այլ գործեր, շուրջ 20 ֆիլմերի երաժշտություններ` «Երեկոյան դիտման երկու տոմս» (1966թ.), «Շրջանակ» (1972թ.), «Ոստիկանության սերժանտ» (1974թ.), «Հիշողություն» (1975թ.), «Հավերժության նշան» (1977թ.), «Լյուդմիլա» (1982թ.), «Կար-չկար մի բժիշկ» (1984թ.) և այլն: 1984թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Արժանացել է նաև Շոստակովիչի անվան դափնեկրի կոչման, 2005թ.` «Բարեկամություն» մեդալի: Մահացել է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար