ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

24 օգոստոս, 1940 - 26 հուլիս, 2017

Ծնվել է ՀՀ Երնջատափ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա` Մոսկվայի կինոդրամատուրգների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները: Հեղինակել է վեպեր, վիպակներ, գեղարվեստական, վավերագրական, ազատամարտի և ազգագրական կինոնկարների սցենարներ։ Որպես ռեժիսոր իր սցենարներով նկարահանել է «Մեռոնօրհնություն», «Կաթողիկոս Ամենայն Հայոց» և «Ալեքսանդր Բակունց» գեղարվեստավավերագրական կարճամետրաժ ‎ֆիլմերը։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Այս ճանապարհը» (1977թ.), «Իմ և քո ծուռը» (1980թ.), «Ապաստան» (1983թ.), «Փոքրիկ սրնգահարի ոդիսականը» (1985թ.), «Երազախաբ ավետարան» (2003թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Եվգենի Նոսովի «Ա‎ֆրոդիտեի տաճարը» (1983թ.), Լաքսնես Հալդորի «Իսլանդական զանգ» (1985թ.), Ֆեոդոր Դոստոևսկու «Դեռահասը» (2003թ., համահեղինակ՝ Լ. Տեր-Մինասյանը), «Պատմվածքներ» (2005թ.) աշխատությունները: 1977թ. «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուի համար Մոսկվայում արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակին, 1988թ. «Իմ պատանի նախնիներ» վեպի համար՝ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար