Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

23 հունվար, 1923 - 23 նոյեմբեր, 1998

Կարապետ Խաչվանքյան

Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1928թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1941-44թթ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88թթ եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն հաջողությամբ անձնավորել է կատակերգական և երաժշտական մի շարք կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Ի.Կալմանի «Սիլվա» (Բոնի), «Կրկեսի իշխանուհին» (Տոնի), «Բայադերա» (Նապոլեոն), Լ.դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» (Ալդեմարո), «Մարիցա» (Պենիժեկ), Յ.Շտրաուսի «Գնչուների բարոն» (Ստեֆան), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի» (Հիգինս), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» (Ֆիլիպ), «Ծաղրածուի որդին» (Իվան), «Տրեմբիտա» (Սուսիկ), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Գուրգեն), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Ղարա), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Սոկրատ), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Տոնիո և Զանետտո), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Թոդորոս), Վ.Վասերմանի, Լ.Միտչի «Լամանչեցի մարդը» (Դոն Կիխոտ), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Կնյազ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան» (Մակ Հիտ), Ա.Պապայանի «Մեծ հարսանիք» (Սուրեն) և այլն: Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: 1949թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, ապա` հեռուստաթատրոնում: Ֆիլմերից են` «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.), «Պատվի համար» (1956թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.) և այլն: Նրա խաղացած ավելի քան 100 դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: Թատրոնում բեմադրել է 13 պիես` Ֆ.Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի.Կալմանի «Սիլվա», Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ», Է.Ռյազանովի, Է.Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» և այլն: 1957թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար