ՍՏԵՓԱՆ ՊՈՒՉԻՆՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

28 նոյեմբեր, 1927 - 15 հոկտեմբեր, 2018

Ծնվել է Բաթումիում: 1950թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի տնտեսագիտական, 1966թ.` ռեժիսորական ֆակուլտետը` Յագով Սեգելի արվեստանոցը: 1950-64թթ եղել է Մ.Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, 1964թ-ից` ստուդիայի ռեժիսոր: Որպես դերասան հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Պսակադրության օրը պետք է ճշտել» (1979թ.), «Մադամ Վոնգի գաղտնիքները» (1986թ.), «Հսկաներն օվկիանոսում» (1991թ.), «Ոսկե ձկնիկը N քաղաքում» (2010թ.) և այլն, որպես ռեժիսոր` «Հարձակում» (1972թ.), «Ամենագեղեցիկ ձին» (1976թ.), «Պսակադրության օրը պետք է ճշտել» (1979թ.), «Մադամ Վոնգի գաղտնիքները» (1986թ.), «Հսկաներն օվկիանոսում» (1991թ.), «Ոսկե ձկնիկը N քաղաքում» (2010թ.) և այլն: 1991թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի,  1997թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար