Մինաս Բժշկյան

Բանասեր, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ

Խաչատուր Աբովյան

Արձակագիր, բանաստեղծ

Աստղիկ Աղասյան

Բեմադրիչ, դերասանուհի

Գուրգեն Բալասանյան

Կինոռեժիսոր

Զվարթ Ղուկասյան

Գրականագետ, արձակագիր

Անդրանիկ Հովսեփյան

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Թումանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վազգեն Մնացականյան

Գրականագետ, գրաքննադատ

Անրի Վեռնոյ

Կինոռեժիսոր

Գրիգոր Գուրզադյան

Աստղագետ, ֆիզիկոս, գրող, գեղանկարիչ

Սմբատ Ավագյան

Բանասեր, լրագրող

Սարո Կալենց

Գեղանկարիչ, դիզայներ

Արթուր Բարանով

Բալետի արտիստ

Թայմ Րիփորթ

Ջազ խումբ

 

 

 

 

ԱՐԾՐՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դերասան

15 փետրվար, 1935 - 2 օգոստոս, 1984

Ծնվել է Երևանում: 1952թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ուսումն ավարտելուց հետո, 4 տարի աշխատել է Կապանի թատրոնում, որտեղ խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Բորյանի «Նույն հարկի տակ» (Արտաշես), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Արամազդ), «Չար ոգի» (Ոսկան), Ա.Բաբայանի «Մոր սիրտը չի խաբի» (Միլիցիոներ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» (Դիկոն) և այլն: 1962թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Հովհաննես), «Օթելլո» (Ռոդրիգո), «Ջոն արքա» (Արթուր), Ա.Սուխովո-Կոբլինինի «Դատական գործ» (Աստիճանավոր), Լավրենցովի «Բեկում» (Ժամապահ), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Թորգոմ), «Խաչմերուկ» (Ադամյան), Շեյնինի «Ծանր մեղադրանք» (Սերգեյ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Պտիցին), Ն.Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա» (Տիգրանիկ), «Հացավան» (Սմբատ), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Էգերտ Կլաուզեն), Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Բիլ), Վ.Սարոյանի «Խաղողի այգին» (Տիգրան Ապրեսյան), Ս.Հարությունյանի «Դատավորը» (Սուրեն), Ի.Կասումովի «Գլուխդ բարձր, զինվոր» (Շաբանով), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Գևո), Ա.Շահինյանի «Արգելված երազներ» (Քաղաքագլուխ), Ա.Քալանթարյանի «Ձախողակ խուզարկուներ» (Քերոբ), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Զաքարիա Մուարոն) և այլն: Ունի նաև մի քանի տասնյակ ֆիլմերի կրկնօրինակումներ` «Ռուստամ և Զոհրապ», «Կովկասի գերուհին», «Չի կարող պատահել» և այլն: Վարել է հեռուստատեսային հաղորդումներ` «Գարնանային կատակներ», «Մեղու», «Իմ տունը քո տունն է», ռադիոհաղորդումներ` «Առավոտյան լուսաբաց», «Վաղորդյան զանգակներ», «Երգիծական մանրապատումներ և հումոր» և այլն: Զբաղված է եղել նաև հեռուստաթատրոնում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար