ԿԱՐՈ ԶԱՔԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

15 դեկտեմբեր, 1895 - 11 մայիս, 1967

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1916-18թթ սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանը: 1921-29թթ եղել է Թիֆլիսի Հայկական արվեստի տան երգչախմբի ղեկավարը, մանկավարժ: 1929թ. տեղափոխվել է Երևան: Խմբավարություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում: 1938-53թթ ղեկավարել է հայկական ռադիոյի երգչախումբը: Նրա երաժշտական լեզուն մոտ է հայ ժողովրդական երգի ակունքներին: Հեղինակել է «Պիոներիա» բալետը (1937թ.), «Մարջան» (1939թ., բեմադրվել է 1941թ.) և «Աղասի» (ըստ Խ.Աբովյաևի, 1954թ.) օպերաները, Հ.Հովհաննիսյանի և Վ.Տերյանի խոսքերով ոոմանսաշարեր, ջութակի, թավջութակի սոնատներ, դաշնամուրային տրիո, այլ գործիքային, նվագախմբային և վոկալ-նվագախմբային երկեր: Հանրահայտ են ժողովրդական երգերի նրա խմբերգային մշակումները: Հավաքագրել է նաև քրդական ժողովրդական երգերը: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար