Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 9-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Անահիտ Բոգդանյանի դասարանում: Հետագայում ուսումը շարունակել է Կլոդ Ֆրենկի և Վերա Գորնոստաևայի ղեկավարությամբ: 2004թ. հիմնել և ղեկավարում է «Կադանս» անսամբլը: 2004թ. ապրիլին «Կադանս»-ի հետ կատարել է իր առաջին համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի հանրահայտ Teatro Colon դահլիճում: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլուր: Որպես մենակատար հանդես է եկել Բիրմինգհեմյան սիմֆոնիկ նվագախմբի հետ Սըր Սայմոն Ռեթլի ղեկավարությամբ, Թագավորական ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի թագավորական ազգային, Իռլանդիայի ազգային սիմֆոնիկ, ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Յուտայի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ և Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև Յուրի Տեմիրկանովի ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ու Վալերի Գերգիևի գլխավորությամբ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Մասնակցել է Ասպենի, Ինթերլոխենի, Սանթանդերի և Բաալբեքի երաժշտական փառատոներին: Իսպանիայում անցկացվող Սանթանդերի փառատոնի ժամանակ Takács Quartet-ի հետ Շոստակովիչի Դաշնամուրի կվինտետի նրա կատարումը անվանակարգվել է որպես փառատոնի լավագույն կամերային երաժշտություն: Ձայնագրություններ է կատարել ASV, Real Sound and Sigmund Classics labels ստուդիաներում: Նրա ելույթները հեռարձակվել են BBC, PBS (ԱՄՆ), ORF (Ավստրիա) և RAI (Իտալիա) հեռուստատեսություններով: Չայկովսկու դաշնամուրային սոնատաների նրա ձայնագրություններին բուռն արձագանքել է եվրոպական մամուլը և մեծապես լուսաբանել դրանք: Կատարել և թողարկել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, որն 2007թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն դասական ալբոմ»: Հանդես է եկել նաև որպես մի շարք միջազգային դաշնամուրային մրցույթների, այդ թվում` Գինա Բախաուերի, Ս.Պրոկոֆիևի, Ս.Ռախմանինովի և Մարիա Կալասի անվան դաշնամուրային միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: 1999թ. Երևանում հիմնել է «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը և հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարը: Բազմաթիվ վարպետության դասեր է անցկացրել Ռուսաստանում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսլանդիայում և ԱՄՆ-ում: 2009-11թթ մենահամերգներով և համերգներով հանդես է եկել, ինչպես նաև վարպետության դասեր անցկացրել Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իսլանդիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում: Դարձել է մի շարք միջազգային դաշնամուրային ամենահեղինակավոր մրցույթների մրցանակակիր՝ ներառյալ Լիդսի, Դուբլինի, Վեն Քլայբերնի, Ուիլյամ Քեփելի, Գինա Բախաուերի անվան մրցույթների և Համաշխարհային դաշնամուրային մրցույթի: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որի դաշնամուրային ֆակուլտետի դեկանն է: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար