
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ

Ծնվել է 1961թ. հունիսի 21-ին, Երևանում: Ունենալով ջութակահարի մասնագիտություն` ուսումը շարունակել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում` զուգահեռաբար ուսանելով երկու մասնագիտության` օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն: Երևանում ասպիրանտուրան ավարտելուց հետո, ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբը, որը դարձել է հանրապետական մրցույթի Գրան Պրի մրցանակակիր: Այդ տարներին համատեղել է աշխատանքը Էմին Խաչատրյանի դասարանում` որպես ասիստենտ-ստաժոր: 1992-2000թթ եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1995թ. Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը` ունենալով բացառիկ հաջողություններ հանրապետությունում և արտերկրում: 2000թ-ից Հայաստանի կամերային երգչախմբի, որը պետական կարգավիճակ է ստացել 2008թ., գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում, Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսուոմ, Լաթաքիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում և Բերգամոյում` բարձր հեղինակություն վայելող միջազգային երաժշտական փառատոներին: Համերգներով հանդես է եկել այնպիսի հեղինակավոր դահլիճներում, ինչպիսիք են՝ Դոնիձետտիի օպերային թատրոն (Բերգամո), «Սպիտակ դահլիճ» (Սանկտ Պետերբուրգ), Եվրոխորհրդի համերգային դահլիճ (Ստրասբուրգ), Salle Schweitzer at the Palais de la Musique et des Congres of Strasbourg: Եղել է Հանովերում կայացած «Էքսպո-2000» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան օրերի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավարը: Թողարկել է «ARS POETICA» ձայներիզը աշխարհահռչակ «ECM» ձայնագրման ստուդիայում: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: