ԱՐՏԵՄԻ ՉՈԼՈՔՅԱՆ

Հոբոյահար

Ծնվել է 1996թ. հուլիսի 18-ին, Մոսկվայում: 2001-13թթ սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր, ակադեմիկոս Ի.Պուշեչնիկովի, 2009թ-ից՝ Գ.Բուլգակովի դասարանում: Մասնակցել է «Մոսկվայի միջազգային տուն-թանգարանի», Պ.Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի, Մոսկվայի Կրեմլի զինապահեստային պալատի, Միությունների սյունազարդ դահլիճի համերգներին: Մասնակցել է մի շարք փառատոների, հանդես է եկել հետևյալ նվագախմբերի հետ` Վ.Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբ, Պենզայի սիմֆոնիկ կապելլա, «Տարվա եղանակներ» կամերային նվագախումբ, Սարատովի միացյալ սիմֆոնիկ նվագախումբ, Կուրսկի պետական համալսարանի ռուսական կամերային նվագախումբ և այլն: Վլադիմիր Սպիվակովի ՄԲՀ-ի հովանու ներքո մասնակցել է Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի փառատոնին՝ որպես նվագախմբի մենակատար, հանդես է եկել Հայաստանի, Դանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Սլովակիայի համերգասրահներում: 2006թ. մասնակցել է Մոսկվայի 4-րդ մանկական միջազգային դաշնակահարների մրցույթին և որպես դաշնակահար դարձել դափնեկիր: Մասնակցել է նաև ռուս դերասանուհի Չուլպան Խամատովայի «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական համերգին: 2013թ-ից ուսումը շարունակում է Զալցբուրգի Մոցարտի անվան համալսարանում՝ պրոֆեսոր Ստեֆան Շիլի դասարանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար