Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1983թ. փետրվարի 25-ին, Երևանում: Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի քույրն է: Ծնողները սկսել են նրան երաժշտության դասեր տալ, երբ նա վեց տարեկան էր: 1993թ-ից բնակվում է Գերմանիայում: 2001-08թթ սովորել է Կարլզրուհեի երաժշտական ակադեմիայում, երկու մասնագիտությամբ` դաշնամուր` Ս.Շպայդելի դասարանում և կամերային երաժշտություն` Ս.Տատուբաևայի դասարանում: Բազմիցս մասնակցել է Վերա Գորնոստաևայի, Բրոնիսլավ Կավալլայի, Միխաիլ Վոսկրեսենսկու, Ալեքսեյ Նասեդկինի, Ռուդոլֆ Կերերի, Նատալիա Տրուլլի, Սվետլանա Նավասարդյանի, Վիկտորիա Մուշկատկոլի և Կլաուս Հելվիգի վարպետության դասերին: Համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Կանադա, Հունգարիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա և այլուր: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների: 2007թ. ելութ է ունեցել Երևանի «Վերադարձ» փառատոնի ժամանակ: Ելույթներով հանդես է եկել նաև եղբոր հետ Ֆրանկֆուրտի Ալտե-Օպերում, Լոնդոնի «Վիգմոր-Հոլ»-ում, Շատլե թատրոնում, Լուվրում, Ելիսեյան դաշտերի թատրոնում, Ցյուրիխի «Տոնհալլե»-ում, Դուբլինի Ազգային համերգասրահում, Բրյուսելի Գեղարվեստի կենտրոնում, Համբուրգի «Լայսհալլե»-ում, Սեուլի HOAM դահլիճում, Տոկիոյի «Օջի-հոլլ»-ում, Նյու-Յորքի «Քարնեգի-հոլլ»-ում և այլ համերգասրահներում: Արժանացել է մի շարք մրցանակների` Ուիստրեամում և Հավրում անցկացվող դաշնամուրի 2-րդ եվրոպական մրցույթի 2-րդ մրցանակ (2009թ., Ֆրանսիա), Բադենի մշակութային հիմնադրամների հովանավորական մրցանակ և «Գերմանական երաժշտական հիմնադրամի» հատուկ մրցանակ (Գերմանիա) և այլն: 2002թ. եղբոր հետ դուետով ձայնագրել է իր 1-ին ձայնասկավառակը, «EMI Classics» ստուդիայում: Թողարկել են նաև դաշնամուրի և ջութակի համար գրված Ս.Ֆրանկի և Դ.Շոստակովիչի (2007թ.), Ջ.Բրամսի (2013թ.) սոնատներով և հայ կոմպոզիտորների երկերից կատարումնեով՝ «Իմ Հայաստան» (2015թ.) ձայնասկավառակները:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար