Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԺՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1994թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում: 2012թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը՝ Վ.Հարությունյանի դասարանը: Դեռ ուսման տարիներին դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր` Է.Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (2003թ.), Թբիլիսիի միջազգային մրցույթի դափնեկիր և «Փոքրիկ Վիրտուոզ» հատուկ մրցանակ (2007թ.), Փարիզի «Ֆլեյմ» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ (2008թ.), որտեղ արժանացել է նաև Զալցբուրգում մենահամերգով հանդես գալու իրավունքին և նույն թվականին հանդես է եկել Միրաբել Շլոս դահլիճում: 2009թ. արժանացել  է Իտալիայում կայացած Ջուզեպպե Տերաչիանոյի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին, 2010թ.` Երևանի Դելֆյան խաղերի ոսկե մեդալի և Շոպենի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին: 2010թ. Բախի փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես է եկել Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: 2011թ. դարձել է Երևանում կայացած Ա.Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների փառատոնի 1-ին և Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր: «Կամմերտոն» ծրագրի անդամ է: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Զալցբուրգում, Բեռլինում: 2014թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` «Գործիքային կատարում» անվանակարգում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար