Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՄՈՆՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 17-ին, Նովոսիբիրսկում: Հայրը ազգությամբ հայ է, մայրը՝ ռուս: Սկսել է նվագել 5 տարեկան հասակում: 1999թ. անդրանիկ ելույթներով հանդես է եկել Լինքոլն կենտրոնում, ինչպես նաև Մարիինյան թատրոնում` ռուս-ամերիկյան երիտասարդ և Մարիինյան երիտասարդ նվագախմբերի հետ համատեղ: Դարձել է բազում միջազգային մրցույթների դափնեկիր: Առաջին մրցանակներին արժանացել է «Միասնական Ռուսաստան», Սիբիրյան, Ազգային Մրցանակ և Վիրտուոզների Դահլիճ մրցույթներում, իսկ 2000թ. Սանկտ-Պետերբուրգում ստացել է «Տարվա վիրտուոզ» մրցանակը: 2005թ. Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել է Ռուսաստանի երիտասարդ տաղանդավոր երաժշտի կոչում: Ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային, Կիրովի, Մոսկվայի կամերային, Կրեմլի կամերային, Վիեննայի «Tonkunstler», Բոստոնի «Pops» սիմֆոնիկ, Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, ինչպես նաև «Մոսկվայի Վիրտուոզների» հետ: Աշխատել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Վալերի Գերգիևի, Միխայիլ Պլետնյովի, Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Առնոլդ Կացի, Քրիստիան Յարվիի, Լեոնարդ Սլատկինի, Լեոն Բոթսթեինի, Յեհուդի Մենուհինի և այլոց հետ: «IMG Artists» հայտնի համերգային գործակալության անդամ է: Աշխատում է Վիկտոր Դանչենկոյի հետ (ԱՄՆ) և բնակվում է Ֆիլադելֆիայում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար