Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1972թ. մարտի 14-ին, Երևանում: 1994թ. որպես կոնտրաբասահար ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան` Սուրեն Հախնազարյանի ղեկավարությամբ: 1992-2006թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես կոնտրաբասահարների խմբի կոնցերտմայստեր: 2002թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ Էմին Խաչատրյանի, ապա` Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ: 2001թ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդական կամերային նվագախումբը: Եղել է Էմին Խաչատրյանի հիշատակին նվիրված պատանի կատարողների մրցույթի հիմնադիրն և գեղարվեստական ղեկավարը: Ճանաչվել է Մեյքընի դիրիժորական միջազգային դասընթացների հաղթող (2005թ., ԱՄՆ): Որպես դիրիժոր հանդես է եկել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Սանկտ Պետերբուրգում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում և այլուր: Կատարելագործվել է դիրիժորներ Ա.Գնամի (ԱՄՆ), Ս.Էդվարդսի (Մեծ Բրիտանիա), Լ.Կորչմարի, Լ.Գրիբանովի և Յու.Տեմիրկանովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ: Եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական հրավիրյալ դիրիժոր: 2007թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է: «Հայաստանի մշակութային օրերը Ղրիմում» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: 2011թ. ստեղծել է «Cadenza» մենակատարների անսամբլը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար