Բագրատ Այվազյան

Արձակագիր

Արշակ Աթայան

Արձակագիր, բանաստեղծ

Սարգիս Քոչարյան

Բեմադրիչ, դերասան

Մարիա Ջրպետյան

Դերասանուհի

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ

Անահիտ Սահինյան

Արձակագիր

Էդուարդ Ղազարյան

Միկրոքանդակագործ, ջութակահար

Մուրադ Հասրաթյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ստեփան Թոփչյան

Գրականագետ

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

Վազգեն Համբարձումյան

Բանասեր, լեզվաբան

Կարինե Խալաթովա

Թարգմանիչ, լրագրող

Սամվել Մարության

Գեղանկարիչ

Լեո Լեո-Վարդանյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՈՒՍ ԱՃԵՄՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1983թ. մայիսի 16-ին, Երևանում: Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրն է: 2000թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը, 2004թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 2005թ. (էքստերն) բուհի ասպիրանտուրան՝ Ռոզա Թանդիլյանի ղեկավարությամբ: 1995թ. մասնակցել է «Ամադեուս» մրցույթին և «Իմ հանրապետությունը 5 տարեկան է» փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1996թ-ից հանդես է եկել մենահամերգներով Հայաստանում և արտերկրում: 1997թ-ից ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր դիրիժորների ղեկավարությամբ` կատարելով Սեն-Սանսի (թիվ 2), Պրոկոֆևի (թիվ 1), Ռավելի (թիվ 1), Ռախմանինովի (թիվ 2) և Մոցարտի (թիվ 20) կոնցերտները: 1998թ. արժանացել է «Շնորհալիներ» մրցույթի 1-ին մրցանակին: 1999թ. ԱՄՆ-ում մասնակցել է Շոպենի մահվան 150-ամյակին նվիրված դաշնակահարների միջազգային համաժողովին` ստանալով «Լավագույն մենակատար» դիպլոմը: 2000թ. արժանացել է Ա.Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին և հատուկ մրցանակներին: Եղել է Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի, International Cultural Exchange Fund-ի, Օրբելյան հիմնադրամի կրթաթոշակառու: 2001թ. Մոցարտի թիվ 20 կոնցերտի կատարմամբ Երևանում հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ` Վ.Սպիվակովի ղեկավարությամբ: 2001թ. մասնակցել է Կոլմարի միջազգային փառատոնին (Ֆրանսիա) և Օքսֆորդի միջազգային երրորդ փառատոնին (Անգլիա): 2002թ. արժանացել է International Cultural Exchange Fund-ի 1-ին մրցանակին: Նույն թվականին հրավեր է ստացել նվագելու Ա.Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը Murfreesboro ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դոկտոր Լ.Հարվինի ղեկավարությամբ: Նույն կոնցերտի կատարմամբ հանդես է եկել ՀՊՖՆ-ի հետ և ձայնագրել այն: Մասնակցել է Դ.Պոլակի, Ն.Պետրովի, Գ.Չերնի-Ստեֆանսկայայի, Մ.Վոսկրոսենսկու, Ն.Յուժանինի, Օ.Յաբլոնսկայայի, Մ.Պրոսլերի և Ն.Սվետլանովայի վարպետության դասընթացներին: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում: 2003թ. Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե-մաժոր կոնցերտները: 2008թ. AMC ընկերությունը թողարկել է դաշնակահարի ստեղծագործություններով «Romantic Fire» ձայնասկավառակը: 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, 2014թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար