ՄԱՅՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1953թ. փետրվարի 8-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում: 1976թ-ից աշխատել է հեռուստաթատրոնում, որտեղ խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` «Քաղաքն արշալույսին», «Խնձորի այգին», «Ապտակ», «Մեծամոր», «Հովնան Խութեցին», «Հիշիր վաղվա օրդ», «Կարմիր ժամուց», «Մատյան եղելություն», «Քոչարը ներկայացնում է», «Հող և գինի», «Նահանջ տարի» և այլն: Նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում` «Աշնան արև» (1977թ.), «Արևիկ» (1978թ.), «Ձորի Միրոն» (1979թ.), «Հարսացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Thank you, հայրիկ» (2014թ.) և այլն: 1991թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի մշակութային խմբագրությունում` որպես ռադիոթատրոնի պատասխանատու: 1994թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Երեկ, այսօր, վաղը», «Վերվարածներ», «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Ինչպես դառնալ միլիոնատեր», «Վերկաց և քայլիր», «Գեներալի աղջիկը», «Երեք ընկեր» և այլն: Արժանացել է մի շարք պարգևների, պատվոգրերի, 2013թ.` ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Լուսավորիչ» մեդալի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար