Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ԿԵՎՈՐԿՈՎ

Կինոռեժիսոր, դերասան

10 մարտ, 1955 - 1 մարտ, 2021

Ծնվել է Երևանում: Եղել է կինոռեժիսորներ Ստեփան Կևորկովի որդի և Ռուբեն Գևորգյանցի եղբայրը: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1976-82թթ նկարահանել է ֆիլմեր և եղել է պայմանագրային աշխատող: 1982թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները` Էլդար Ռյազանովի արվեստանոցը: 1982թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Պատահար հուլիսին» (1982թ.), «Գիշերվա փայլող կրակ» (1983թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Գողը» (1993թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1993թ.) և այլն: Նկարահանվել է «Օտար խաղեր» (1986թ.), «Каталажка» (1990թ.), «Գնեք թույն» (1997թ.) ֆիլմերում: 2016թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: