Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կինոռեժիսոր

4 հունիս, 1928 - 30 մարտ, 1993

Ծնվել է Բաքվում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1951-56թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսորի ասիստենտ և դերասան: 1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես երկրորդ ռեժիսոր, այնուհետև` ռեժիսոր: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Կրակ» (1963թ., Գ.Մուշեղյանի հետ), «Սարոյան եղբայրներ» (1968թ., Խ.Աբրահանյանի հետ), «Արարատը Բեյրութում» (1974թ., Ս.Իսրայելյանի հետ), «Պարի հրավեր» (1975թ., Ս.Իսրայելյանի հետ), «Շեկ ինքնաթիռ» (1975թ., Ա.Աղաբաբովի հետ), «Արևիկ» (1978թ., Ա.Աղաբաբովի հետ), «Գործուղում առողջարան» (1981թ.), «Կորիոլան» (1982թ.), «Մեր չեմպիոնները» (1984թ., Ս.Իսրայելյանի և Ա.Շահբազյանի հետ), «Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը» (1985թ., Ս.Իսրայելյանի և Գ.Էմինի հետ): 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար