Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

7 օգոստոս, 1945 - 7 փետրվար, 2013

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: 1975թ. հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն: Հետագայում հրատարակվել են նաև «Բոլորովին ուրիշ աշուն» (1979թ.), «Անձրև մի տխուր աիթով» (1982թ.), «Դանդաղ ժամեր» (1986թ.), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992թ.), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996թ.), «Կես ժամանակ» (2002թ.), «Գիշերահավասար» (2006թ.), «Երբեք չմեռնես» (2010թ.) գրքերը: Հրատարակվել են նաև նրա «Քո առաջին բառերը» (1980թ.), «Ամենա, ամենա Սոնան» (1987թ.) մանկական բանաստեղծությունների ժողովածուները: 2004թ. լույս է տեսել նրա արձակ առաջին` «Մաեստրո» գիրքը, իսկ 2008թ.` էսսեների և հոդվածների «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուն: Իսպաներենից թարգմանել է Կ.Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի մահը» (1979թ.), Խ.Կորտասարի «Վիճակախաղ» (1983թ.) վեպերը, Խ.Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» (1999թ.) էսսեների ժողովածուն, Ֆ.Դի Ռոխասի «Սելեստինա» (2007թ.) դրաման: Գրողի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում` «Չուղարկված նամակներ» (1985թ.), Ֆրանսիայում` «Constitution» (2007թ.), Իրանում` «Բոլորովին ուրիշ աշուն» (2009թ.): Դարձել է մի շարք գրական մրցանակների դափնեկիր: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նույն թվականին դարձել է ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր: 1987թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2002թ.՝ «Վահագն» մրցանակի, 2005թ.՝ Արցախի Պետական մրցանակի, 2011թ.՝ ՀՀ Պետական մրցանակի` գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար