ԲՈՐԻՍ ԴԱՎԻԴՅԱՆ

Երգիչ

28 ապրիլ, 1949 - 20 հուլիս, 2020

Ծնվել է Բաքվում: Հայտնի է եղել «Բոկա» կեղծանունով: Վաղ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, ավարտել է երաժշտական դպրոց: Սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում: 1972թ. ձայնագրել է առաջին ալբոմը: 1988թ. այցելել է ԱՄՆ, որտեղ էլ ձայնագրել է իր հայտնի «Դոլյա վորովսկայա» ձայնասկավառակը: 1996թ. սկզբին ընտանիքի հետ բնակվել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ: Համերգային ելույթներով հանդես է եկել մի շարք երկրներում` Ավստրիա, Թուրքիա, Ռուսաստան և այլն: Նկարահանվել է «Мерзавец» (1988թ.), «Храм воздуха» (1989թ.) ֆիլմերում: Բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում, որտեղ էլ մահացել է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար