Պողոս Օտյան

Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական

Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց

Գրականագետ, թարգմանիչ

Բագրատ Ուլուբաբյան

Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Կարո Սարաֆյան

Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Արթուր Ավանեսով

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան

Հաղորդավար

 

 

 

 

ԺԱՍՄԵՆ ՄՍՐՅԱՆ

Դերասանուհի

3 հունիս, 1932 - 21 հունիս, 2008

Ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ` ՌԴ Վլադիկավկազ): Եղել է դերասան Վլադիմիր Մսրյանի քույրը: Միջնակարգ կրթությունն ստացել է Ալավերդու ռուսական դպրոցում: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում` որպես դերասանուհի: 1968թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` «Ծուռ հայելիների թագավորությունը» (Կախարդուհի), Անդերսենի «Ձյունե թագուհին» (Հերդա), «Սուր և սամ» (Տրավեստի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Նատո), Հ.Թումանյանի «Անուշ» (Մայր), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Եվփիմե), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ռոզալի), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Իշխանուհի), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Արուս) և այլն: Դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում և կինոյում: Նկարահանվել է «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Արձակուրդ ծովափին» (1986թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) ֆիլմերում: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1982թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար