Գևորգ Չմշկյան

Դերասան, բեմադրիչ

Գևորգ Այվազյան

Լրագրող, հրապարակախոս

Օլգա Մայսուրյան

Դերասանուհի

Մկրտիչ Պարսամյան

Արձակագիր, գրականագետ

Ստեփան Բաղդասարյան

Դրամատուրգ, բժիշկ

Ստեփան Բարխուդարով

Լեզվաբան, բառարանագիր

Սիմոն Գալստյան

Գեղանկարիչ

Կարապետ Եղիազարյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Ալբերտ Պարսամյան

Գեղանկարիչ

Մարտին Միքայելյան

Արվեստաբան, գեղանկարիչ

Լենորդ Զաքարյան

Գեղանկարիչ

Գառնիկ Ասատրյան

Բանասեր, պատմաբան

Արմեն Թադևոսյան

Դերասան, պրոդյուսեր

Հասմիկ Սիմոնյան

Բանաստեղծ

 

 

 

 

ԽԱՉԻԿ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Դերասան

18 հունվար, 1931 - 5 հունիս, 2002

Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան և սկսել դերասանական գործունեությունը Ստեփանավանի թատրոնում: 1949-57թթ աշխատել է շրջանային, 1957-77թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի, 1977թ-ից` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում` որպես դերասան: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Մ.Գորկու «Քաղքենիներ» (Նիլ), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Պրոտասով), Մ.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (Գնդապետ Բագրատյան), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» (Սեմ), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Տուլլոս Օֆիդիոս), Ա.Չեխովի «Բալի այգի» (Ֆիրս) և այլն: 1956թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Պատվի համար» (1956թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Վերադարձ» (1972թ.), «Շնչառություն» (1988թ.) և այլն: 1958թ. Մոսկվայի ՊՀԹ-ների համամիութենական փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին, 1981թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1965թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար