
Երվանդ Դեմիրճյան
Գեղանկարիչ

Զարեհ Որբունի
Արձակագիր

Կարպիս Զոբյան
Օպերային երգիչ

Հակոբ Հակոբյան
Գեղանկարիչ

Արամայիս Սահակյան
Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար

Ժենյա Քալանթարյան
Գրականագետ

Ռուբեն Ահարոնյան
Ջութակահար

Նարինե Ալեքսանյան
Դերասանուհի

Արթուր Գեղամյան
Դերասան

Ռուզաննա Ոսկանյան
Բանաստեղծ
ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում: Կրկեսի ատիստ, աճպարար Հարություն Հակոբյանի որդին է: 6 տարեկան հասակից սովորել է գեղարվեստական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի էստրադային կրկեսի ուսումնարանում, որն էլ չավարտած, ընդունվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտ: 1980-ականներին հեռուստատեսությամբ վարել է «Առավոտյան փոստարկղ», 1996-2001թթ` «Բարի գիշեր երեխաներ» հաղորդաշարերը: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` սկզբից որպես աճպարար, ապա` դերասան: Ֆիլմերից են` «Մեծ ատրակցիոն» (1974թ.), «Հմայիչ տղամարդը» (1978թ.), «Էլեկտրոնիկայի արկածները» (1979թ.), «Թեհրան 43» (1980թ.), «Խեղճ Մաշան» (1981թ.), «Բուդուլայի վերադարձը» (1985թ.), «Օրենքով գողերը» (1988թ.), «Բնավորությամբ անհամապատասխան» (1989թ.), «Կատաղած ավտոբուս» (1990թ.), «Վարպետը և Մարգարիտան» (1994թ.), «Գողը» (1994թ.), «Գորինիչը և Վիկտորիան» (2005թ.), «Երջանիկ իրար հետ» (2008թ.) և այլն: 1977թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Աճպարարների միջազգային միության անդամ է: